Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 
Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ բացասական միտումը չեզոքացնելու արդյունավետ քաղաքական գործիք է անհրաժեշտ

03.10.2014 | 17:41

Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները սկսել են տրտնջալ Արցախի հարցում ԵԽԽՎ-ի որդեգրած պահվածքի կապակցությամբ: Տրտունջը, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԽԽՎ-ն որոշել է զեկույց պատրաստել Արցախի և «ադրբեջանական մնացյալ օկուպացված տարածքների» վերաբերյալ: Հայաստանյան խրհրդարանականներն, անշուշտ, անմիջականորեն պատասխանատու չեն ՀՀ պաշտոնական արտաքին քաղաքականության բացերի համար, սակայն կարող են գոնե հաշիվ պահանջել այդ քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու պաշտոնյաներից այն մասին, թե ինչու, ունենալով ագրեսիայի մեղադրանքը չեզոքացնող անվիճելի փաստարկներ, Հայաստանը համառորեն հրաժարվում է դրանք պաշտոնապես ներկայացնել միջազգային հանրությանը: Համաձայնելով մոռացության մատնել, խեղաթյուրել ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը Հայաստանն ինքն իրեն անպաշտպան թիրախ է դարձնում, որին ամեն անցող-դարձող կարող է ինչ պիտակ ասես կպցնել: Նաև պետք է հաշվի առնել, որ հետայսու Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորելու պատմությունն Արևմուտքում մշտապես մեր դեմ է աշխատելու և այդ բացասական միտումը չեզոքացնելու արդյունավետ քաղաքական գործիք է անհրաժեշտ:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ